
Փակ ռինոպլաստիկա
Փակ ռինոպլաստիկան քթի վիրահատության տեսակ է, որի ժամանակ բոլոր կտրվածքներն իրականացվում են քթի ներսում՝ առանց արտաքին հասանելիության։
Ի տարբերություն բաց ռինոպլաստիկայի, երբ կտրվածք է արվում քթի բլթի վրա (մաշկի հատված՝ քթանցքերի միջև), փակ տեխնիկան թույլ է տալիս խուսափել արտաքին կարերից և, հետևաբար, տեսանելի սպիներից։
Այս մեթոդն անհրաժեշտություն ունի բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և փորձառու վիրաբույժի, քանի որ աշխատանքը կատարվում է սահմանափակ տարածքում՝ «կույր» եղանակով։ Սակայն ճիշտ կատարման դեպքում այն ապահովում է գերազանց էսթետիկ արդյունքներ և ավելի քիչ վնասում հյուսվածքներին։
Արտաքին կարերի և սպիների բացակայություն։ Քանի որ բոլոր կտրվածքներն արվում են ներսից, վիրահատությունից հետո արտաքին հետքեր չեն մնում։
Արագ վերականգնում։ Բուժառուները սովորաբար ունենում են ավելի քիչ այտուց, հեմատոմաները շուտ են անցնում, իսկ վերականգնման շրջանն ավելի կարճ է։
Քիչ տրավմատիկ։ Փակ տեխնիկան ավելի քիչ տրավմատիկ է, ինչը նվազեցնում է անոթների և նյարդերի վնասման վտանգը։
Քթի անատոմիական կառուցվածքի պահպանման առավել մեծ հավանականություն։
Հարմարություն բուժառուի համար։ Քթի արտաքին տեսքը շուտ է վերականգնվում, և մարդը կարող է ավելի արագ վերադառնալ բնականոն կյանքին։
Ամրագրել այց




