Թքագեղձերի հիվանդություններ

Թքագեղձերի գոյացությունների, թքաքարերի վիրաբուժական հերացում

Թքագեղձերի հիվանդություններ

Թքագեղձերի հիվանդություններ

Թքագեղձերի գոյացությունները և թքաքարերը (սիալոլիթիազ) կարող են առաջացնել ցավ, այտուց, թքարտադրության խանգարում և այլ բորբոքային գործընթացներ։ Այս խնդիրները հաճախ պահանջում են վիրաբուժական միջամտություն՝ գեղձի նորմալ աշխատանքը վերականգնելու և բարդությունները կանխելու համար։

Վիրահատական բուժումը կարող է ներառել՝

  • թքաքարերի հեռացում թքագեղձերի ծորաններից,

  • թքագեղձերի բարորակ գոյացությունների վիրաբուժական հեռացում,

  • անհրաժեշտության դեպքում թքագեղձի մասնակի կամ ամբողջական հեռացում։

Միջամտությունը կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ՝ կախված գոյացության տեղակայությունից և բարդությունից։ Վիրահատության տևողությունը սովորաբար կազմում է 30–120 րոպե։

Վիրահատությունից հետո վերականգնման շրջանը սովորաբար կարճ է, իսկ հիվանդների մեծ մասը վերադառնում է առօրյա գործունեությանը մի քանի օրից։ Ժամանակին իրականացված բուժումը օգնում է վերացնել ցավը, կանխել կրկնվող բորբոքումները և վերականգնել թքագեղձերի բնական ֆունկցիան։

Ամրագրել այց