
Բլեֆարոպլաստիկա, Կոպերի պլաստիկա
Բլեֆարոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի նպատակն է վերին և ստորին կոպերից ճարպային ճողվածքների և ավելորդ մաշկի հեռացումը՝ աչքերին երիտասարդ և թարմ տեսք հաղորդելու համար։
Բլեֆարոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի նպատակն է վերին և ստորին կոպերից ճարպային ճողվածքների և ավելորդ մաշկի հեռացումը՝ աչքերին երիտասարդ և թարմ տեսք հաղորդելու համար։
Բլեֆարոպլաստիկայի տեսակները՝
վերին բլեֆարոպլաստիկա (վերին կոպի ավելորդ մաշկի և ճարպի հեռացում),
ստորին բլեֆարոպլաստիկա (ստորին կոպի պարկերի և ուռուցքների շտկում),
շրջանաձև բլեֆարոպլաստիկա (երկու կոպերի միաժամանակյա շտկում),
կանթոպեքսիա (աչքի արտաքին անկյունի ամրացում)։
Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ և տևում է 1–2 ժամ։ Վերականգնողական շրջանը կարճ է՝ մոտ 7–14 օր։ Վերջնական արդյունքը նկատելի է դառնում 2–4 շաբաթ հետո։
Բլեֆարոպլաստիկան էսթետիկ նպատակներով խորհուրդ է տրվում 35 տարեկանից և բարձր։ Սակայն բժշկական ցուցումներով (տեսադաշտի սահմանափակում, ծանրության զգացում) վիրահատությունը կարող է կատարվել նաև ավելի վաղ։ Անի Էսթեթիկա կենտրոնում բլեֆարոպլաստիկան կատարվում է փորձառու վիրաբույժների կողմից՝ ապահովելով և՛ էսթետիկ, և՛ ֆունկցիոնալ լավագույն արդյունքներ։
Ամրագրել այց




