
Ատամնային իմպլանտացիա
Մեր գործունեության գերակա ուղղությունն ատամների իմպլանտացիան է: Ատամների իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայի ամենակարևոր ուղղություններից մեկն է՝ վերականգնելով բնական ժպիտը և ֆունկցիան:
Մեր գործունեության գերակա ուղղությունն ատամների իմպլանտացիան է: Ատամների իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայի ամենակարևոր ուղղություններից մեկն է:
Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչ են ատամնային իմպլանտատները, ինչ է սինուսլիֆտինգը, ինչու են տեղաշարժում ոսկրային բլոկները, իմանալ նաև պրոթեզավորման գործընթացի, ատամների իմպլանտացիայի ժամանակ ոսկրի անկատարության դեպքում դրա աճեցման մանրամասների մասին:
Անհրաժե՞շտ է արդյոք մանրամասն իմանալ ատամների իմպլանտացիայի մասին:
Դուք կարող եք մտածել, որ ատամների իմպլանտացիայի մասին տեղեկատվությունը մեր կայքում ներկայացված է շատ մեծ ծավալով, այն դժվար է ընկալել, մյուս կողմից էլ հազիվ թե այն հետաքրքիր լինի սովորական այցելուին: Սակայն մենք բազմիցս բախվել ենք այն իրողությանը, որ այցելուների մեծամասնությունը ունի սուբյեկտիվ տեղեկություններ և սխալ կենցաղային պատկերացումներ:
Օրինակ շատ այցելուներ համոզված են, որ ատամների իմպլանտացիան վտանգավոր և ծայրահեղ բարդ վիրահատություն է, որին պետք է դիմել միայն բացառիկ դեպքերում: Մենք ձգտում ենք փարատել նման ասեկոսեները, քանի որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Վերլուծելով մեր բազմամյա խորհրդատվությունների ընթացքում կուտակված փորձը՝ հանգել ենք եզրակացության՝ ատամների իմպլանտացիայի վերաբերյալ տեղացվածությունը օգնում է թեթև տանել բուժման գործողությունը:
Շարժական պրոթեզնե՞ր, թե՞ ատամների իմպլանտացիա.
Այցելուներից շատերը, որոնց անհրաժեշտ է ատամների իմպլանտացիա, չեն ցանկանում կրել շարժական պրոթեզներ՝ գտնելով, որ դրանք չափազանց անհարմար են: Դա հաճախ ճիշտ համոզմունք է: Շարժական պրոթեզներն օգտագործման առումով զգալիորեն պակաս հարմար են, քան ոչ շարժականները և կարիք ունեն մշտական թարմացման, ինչպես նաև նպաստում են ոսկրային հյուսվածքի ատրոֆիային:
Շարժական պրոթեզը սկզբնապես «նստում» է կատարյալ ձևով, սակայն շուտով կպվածությունը դառնում է պակաս ամուր: Այդ ժամանակ սկսվում են անհարմարավետության զգացողություններ՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական: Պրոթեզը սկսում է ընկալվել որպես ինչ-որ անբնական, «օտար» բան: Այդպիսի իրավիճակում խնդրի ճիշտ լուծումը դառնում է պլաստմասե շարժական պրոթեզների փոխարինումը ավելի հուսալի և էսթետիկական կառուցվածքներով՝ ֆիքսված իմպլանտատների վրա: Սակայն ատամի պրոթեզների օգտագործման հետ կապված տհաճություններից կարելի է և խուսափել՝ սկզբնապես ընտրելով ատամների իմպլանտացիան: Խորհրդատվության ժամանակ վիրաբույժ-իմպլանտոլոգը մանրամասն ներկայացնում է սարքի առավելությունները և պլանավորում բուժման ընթացքը:
Ամրագրել այց




