
Էլայներներ (Dental Aligners)
Էլայներները թափանցիկ պլաստիկ կապաներ են, որոնք հագցվում են ատամների վրա և կիրառվում են սխալ կծվածքն ուղղելու նպատակով՝ անտեսանելի:
Համակարգը պատրաստվում է անհատական յուրաքանչյուր բուժառուի համար մեր լաբորատորիայում: Պատրաստման համար օգտագործվում է նորարարական լազերային սքանավորման սարք, որը կատարում է կոնկրետ հաշվարկներ՝ համակցելով ատամների օպտիկական սքանը և համակարգչային տոմոգրաֆիայի նկարները։
Անհատական կապաները պատրաստվում են թափանցիկ նյութերից, որոնք հիպոալերգեն են և չեն գրգռում բերանի խոռոչը: Միանգամից պատրաստվում է դրանց ամբողջ շարքը, որը բուժառուին տրամադրվում է քայլ առ քայլ՝ բժշկի շարունակական հսկողության ներքո։
Էլայներների առավելությունները բրեկետների համեմատ՝ գրեթե անտեսանելի են (թափանցիկ), կարող են հանվել ուտելուց և խմելուց առաջ, ավելի հարմարավետ են ամենօրյա օգտագործման համար, չեն ազդում խոսքի վրա և չեն վնասում լնդերին ու շուրթերին։
Բուժման տևողությունը տատանվում է՝ կախված դեպքի բարդության աստիճանից: Մոտավորապես բուժումը տևում է 6 ամիսից մինչև 2 տարի։
Մեր կենտրոնում էլայներները պատրաստվում են 3D սքանի և համակարգչային տոմոգրաֆիայի տվյալների հիման վրա՝ ապահովելով ամենաբարձր ճշգրտությունը։
Ամրագրել այց




