
Ռինոպլաստիկա, քթի պլաստիկա
Այս պահին ռինոպլաստիկան աշխարհում ամենատարածված պլաստիկ վիրահատություններից է: Այն լուծում է ինչպես էսթետիկ, այնպես էլ շնչառական խնդիրներ։
Ռինոպլաստիկան վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի Հայաստանում: Անի Էսթեթիկա կենտրոնում կենտրոնացրել ենք երկրի առաջատար պլաստիկ վիրաբույժներին և վերջին սերնդի սարքավորումները՝ նպատակ ունենալով ապահովել լավագույն արդյունքը մեր հաճախորդների համար։
Էսթետիկ նկատառումներից բացի այն օգնում է լուծել մի շարք շնչառական խնդիրներ: Միայն էսթետիկ նպատակներով քթի ձևի փոփոխության համար կարելի է դիմել վիրաբույժին արդեն 17–18 տարեկանում՝ քթի հյուսվածքը վերջնականապես ձևավորվում է հենց այդ տարիքում։
Ռինոպլաստիկայի հիմնական տեսակներն են՝
էսթետիկ ռինոպլաստիկա (քթի ձևի, չափի և համաչափության փոփոխություն),
ֆունկցիոնալ ռինոպլաստիկա/սեպտոպլաստիկա (շնչառական խնդիրների շտկում՝ միջնապատի կորություն, կոնխաների մեծացում),
երկրորդային ռինոպլաստիկա (նախորդ վիրահատությունից հետո առաջացած խնդիրների և դեֆեկտների շտկում)։
Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ և տևում է 1–3 ժամ:
Վերականգնողական շրջանը մոտ 7–14 օր է, իսկ վերջնական արդյունքը ձևավորվում է 6–12 ամսում։ Անի Էսթետիկա կենտրոնում ռինոպլաստիկան իրականացվում է 3D պլանավորման հիման վրա՝ որը թույլ է տալիս նախապես տեսնել սպասվող արդյունքը և ապահովել հիվանդի սպասելիքներին համապատասխան մոտեցում։
Ամրագրել այց




