
Օրթոպանտոմոգրաֆիա (Panorama X-Ray)
Թվային օրթոպանտոմոգրաֆիան համակարգչային ռենտգենային ախտորոշման տեսակ է, որը բուժառուի համար ապահովում է նվազագույն ճառագայթահարում և բարձր ճշգրիտ պատկերներ։
Ճշգրիտ ախտորոշումը հաջող բուժման գրավականն է: Այստեղ աշխատում են ոչ միայն արհեստավարժ և բարձր որակավորում ունեցող բժիշկներ, այլև առկա են թվային ախտորոշման ճշգրիտ և ժամանակակից սարքավորումներ։ Օրթոպանտոմոգրաֆը ժամանակակից թվային ռենտգեն ապարատ է: Դրա օգնությամբ մեր մասնագետները կարող են ստանալ ատամների, ծնոտի հոդերի և խոռոչների բարձրորակ թվային պատկերներ: Նկարները տրամադրվում են մի քանի տեսակի ծրագրերով, որոնք թույլ են տալիս վերլուծել դրանք և տալ ճշգրիտ ախտորոշում։
Ռադիովիզիոգրաֆը թվային ռենտգեն ախտորոշման ժամանակակից ապարատ է: Այն թույլ է տալիս ստանալ հատուկ մատրիցայի վրա գրվող նկարներ: Ստացված նկարներն առանց դժվարության ցուցադրվում են համակարգչի էկրանին։
Օրթոպանտոմոգրաֆիայի և ռադիովիզիոգրաֆիայի օգնությամբ կատարված հետազոտությունները նվազագույն չափով վնաս են հասցնում Ձեր առողջությանը: Յուրաքանչյուր դեպքում մենք օգտագործում ենք ճառագայթման շատ փոքր չափաբաժիններ: Չնայած դրան՝ մենք գործընթացը չենք թողնում բացառապես քմահաճույքին: Ճառագայթման մակարդակը գտնվում է մեր մասնագետների մշտական հսկողության ներքո։
Ամրագրել այց



