
Ժամանակակից ստոմատոլոգիա
Կարիեսի և դրա բարդությունների բուժումը, Էնդոդոնտիա և պսակի ռեստավրացիա
Պարոդոնտը դա լինդն է, պերիոդոնտը՝ ալվեոլի ոսկրային հյուսվածքը, արմատի ցեմենտը, այսինքն՝ ատամը շրջապատող օրգանները և հյուսվածքը:
Ըստ վիճակագրության մեծահասակ բնակչության 86%-ը և մանկահասակ բնակչության 65%-ը տառապում են պարոդոնտի հիվանդություններով: Ահա այդ պատճառով մեր կլինիկայում մեծ նշանակություն ենք տալիս այդ պաթոլոգիայի բուժմանը: Ձեզ անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժին խորհրդատվության համար, եթե Ձեզ մոտ ի հայտ են եկել.
լնդերի արյունահոսություն ատամները մաքրելու ժամանակ,
տհաճ հոտ բերանից,
մուգ փառ ատամներին,
լնդերի ուռածություն և այտուց,
ատամների վզիկների մերկացում,
ատամների շարժունություն:
Ամրագրել այց




