Օտոպլաստիկա, Ականջախեցու պլաստիկա

Օտոպլաստիկան պլաստիկ վիրահատական միջամտություն է ականջի ձևափոխման նպատակով՝ անհամաչափությունները շտկելու և դեմքի օվալին համապատասխան ձև ստանալու համար։

Օտոպլաստիկա, Ականջախեցու պլաստիկա

Օտոպլաստիկա, Ականջախեցու պլաստիկա

Օտոպլաստիկան պլաստիկ վիրահատական միջամտություն է ականջի ձևափոխման նպատակով՝ անհամաչափությունները շտկելու և դեմքի օվալին համապատասխան ձև ստանալու համար։ Վիրահատության ենթակա են ականջի փափուկ և աճառային հյուսվածքները։ Հիմնական նպատակն է անհամաչափությունների շտկումը և դեմքի օվալին համապատասխան ձև ստանալը։

Օտոպլաստիկան կարելի է իրականացնել նախադպրոցական հասակում՝ 6–7 տարեկանում։

Օտոպլաստիկայի հիմնական ցուցումներն են՝

  • ականջախեցիների դուրս պրծնվածություն,

  • անհամաչափություն,

  • մեծ բլթակ,

  • թեքված ականջներ։

Չնայած երեխաների ականջի աճառը ավելի փափուկ է, օտոպլաստիկան նույնքան արդյունավետ է հասուն տարիքում։

Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ և տևում է մոտ 1–2 ժամ։ Հատումները կատարվում են ականջի հետևի մասում՝ հետքերը գրեթե անտեսանելի են։ Վերականգնողական շրջանը տևում է 7–14 օր։

Մեր կենտրոնում օտոպլաստիկան կատարվում է ժամանակակից տեխնիկայով, որը ապահովում է բնական և երկարատև արդյունքներ։ Հիվանդը ստանում է հատուկ վիրակապ, որը անհրաժեշտ է կրել 2–3 շաբաթ՝ լավագույն արդյունք ապահովելու համար։

Ամրագրել այց