
Դեմքի ուրվագծային պլաստիկա, կոսմետոլոգիական ծառայություններ
Դեմքի ուրվագծային պլաստիկան ոչ վիրահատական էսթետիկ միջամտությունների համալիր է, որը թույլ է տալիս վերականգնել ծավալը, հարթել կնճիռները և ընդգծել դեմքի բնական ուրվագիծը՝ պահպանելով բնական արտահայտչականությունը։ Բոտուլինոթերապիան (Botox/Dysport) արդյունավետ ոչ վիրահատական մեթոդ է դեմքի կնճիռները հարթեցնելու և երիտասարդ տեսք հաղորդելու համար։
Բոտուլինոթերապիան (Բոտոքս/Դիսպորտ) ամենատարածված էսթետիկ պրոցեդուրաներից է աշխարհում։ Այն արգելափակում է նյարդային ազդակները՝ հանգստացնելով մկանները և վերացնելով դինամիկ կնճիռները (ճակատ, աչքերի շուրջ, միջակնային)։ Արդյունքը երևում է 3–7 օրում և տևում է 4–6 ամիս՝ առանց վերականգնողական շրջանի։
Բոտուլինոթերապիան կիրառվում է հետևյալ նպատակներով՝
դեմքի դինամիկ կնճիռների հարթեցում (ճակատ, աչքերի արտաքին անկյուններ, քթի ուրվագծեր),
քրտնարտադրության բուժում (հիպերհիդրոզ),
միգրենի և բրուքսիզմի բուժում և այլն։
Պրոցեդուրան տևում է 15–30 րոպե և գրեթե ցավազուրկ է։ Անվտանգ է և գրեթե չի ուղեկցվում կողմնակի ազդեցություններով։ Արդյունքը սկսում է երևալ 3–14 օր հետո և տևում է 4–8 ամիս՝ կախված դեղաչափից և անհատական առանձնահատկություններից։
Մեր կլինիկայում բոտուլինոթերապիան իրականացվում է միջազգային սերտիֆիկացիա ունեցող մասնագետների կողմից, որոնք երաշխավորում են անհատական մոտեցում յուրաքանչյուր հիվանդի համար։ Օգտագործվում են միայն պաշտոնապես սերտիֆիկացված դեղամիջոցներ։ Խորհրդատվության ժամանակ մասնագետը գնահատում է Ձեր դեմքի վիճակը և առաջարկում է օպտիմալ բուժման ծրագիր։
Ամրագրել այց




