Ատամների սպիտակեցում

Ատամների սպիտակեցումը ժամանակակից ստոմատոլոգիայում ամենատարածված պրոցեդուրաներից է՝ փայլուն ժպիտ ստանալու համար առանց վնասի:

Ատամների սպիտակեցում

Ատամների սպիտակեցում

Փայլուն ժպիտը որպես հաջողության և առողջության խորհրդանիշ դարձել է շատերի երազանքը՝ անկախ տարիքից և սոցիալական դիրքից։

Մեր ստոմատոլոգների աշխատանքի հիմնական սկզբունքն անվնաս պրոցեդուրաների և հենց Ձեզ համապատասխանող մեթոդի ընտրությունն է։

Ատամների գույնի փոփոխության հիմնական պատճառներն են՝

  • բերանի խոռոչի ոչ կանոնավոր հիգիենան,

  • ծխելը, չափից շատ սուրճ,

  • թեյ և գունավորող ըմպելիքներ օգտագործելը։

Սպիտակեցման հիմնական մեթոդները՝

  • պրոֆեսիոնալ սպիտակեցում կլինիկայում (օֆիսային բլիչինգ),

  • տնային սպիտակեցման համակարգ բժշկի հսկողությամբ,

  • կոմբինացված մոտեցում՝ երկու մեթոդների համադրություն։

Ցուցումներ սպիտակեցման համար՝ էմալի գունաթափում, տարիքային փոփոխություններ, ատամների բնական գույնի վերականգնում։

Պրոցեդուրայից հետո խորհուրդ է տրվում խուսափել գունավորող մթերքներից առնվազն 48 ժամ և հետևել բժշկի ցուցումներին՝ արդյունքը երկարատև պահպանելու համար։

Ամրագրել այց